HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենի անցակետի մոտ ժամերով կանգնած ուղևորները պահանջում էին հանրապետականներին հեռացնել իշխանությունից

Այսօր հայ-վրացական սահմանի  Բագրատաշենի անցակետի ճանապարհը  ցուցարաները փակել են առավոտյան 8։30-ից: Օրվա կեսին անցակետի ճանապարհի արգելափակված հատվածի երկու կողմերում կանգնած էին շուրջ 250 մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Ժամերով անցակետի մոտ կանգնած վարորդներն ու ուղևորները միացել էին ցուցարաներին։ Ցուցարները վանկարկում էին «ՀՀԿ հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Նիկոլ վարչապետ»: Շրջակա գյուղերից բնակիչների նոր ու մեծ խմբեր էին միանում ցուցարարներին։

Արա Օհանյանը Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորների անունից հայտնեց, որ ինչպես ամբողջ հայ ազգը, այնպես էլ իրենք ուզում են, որ հանրապետականները հեռանան երկրից:

«Մենք Մոսկվայից ենք գալիս, ավտոբուսում նույնիսկ փոքր երեխաներ կան, բայց կանգնել ենք, պայքարում ենք մեր երեխաների ապագայի հանար»,- ասաց Արա Օհանյանը։ «Ժողովուրդն է էս երկրի տերը, մենք ուզում ենք ժողովրդի ձայնը լսելի լինի: Հոգնել ենք մեր նկատմամբ կատարվող ապօրինություններից»,- ասում է ուղևոր Վիլեն Գալստյանը:

Արմեն Հարությունյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ է գնացել Ռուսաստանի Դաշնություն:

«Էսօր Ռուսաստանից 4 ավտոմեքենայով եկել ենք աջակցելու: Մենք Ուրալում ենք ապրում: Ու հիմա Ռուսաստանից շատ մարդիկ ավտոմեքենաների շարասյուներով գալիս են Հայաստան՝ աջակցելու հեղափոխությանը: Իմ սիրտը շատ ցավում է, որ մեր հայերը հայրենիքում վատ են ապրում»,- ասաց Արմենը:

Ցուցարար Վահան Գրիգորյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կհանի ճգնաժամից:

«Հանրապետականները մեր ժողովրդին մարտի մեկ և 7 միլիարդ դոլարի պարտք են թողել: Ես վստահ եմ, որ Նիկոլը վարչապետ ընտրվելու դեպքում երկրում կոռուպցիան կվերացնի»,- ասաց Վահանը :

«Իմ ղեկավարը՝ Փաշինյանն է»,- Նիկոլի նկարը բարձրացնելով գոռում էր վարորդ Միշա Հարությունյանը:

Ռոման Իգիթյանը Թբիլիսիում է ապրում:

«Ուզում եմ, որ Հայաստանում դիփ լավ լինի: Հիմա այնպիսի խնդիր է Հայաստանի համար լուծվում, որ հոգնենք, չհոգնենք, պիտի սպասենք: Ես վարորդ եմ աշխատում Թբիլիսի-Երևան երթուղով: Հեղափոխությունից հետո կուզենամ գոնե մի քիչ մեղմացվի էդ տեսախցիկներով դրվող տուգանքները»,- ասաց Ռոմանը:

Արճիսցիները ցուցարաներին  կերակրելու համար փողոցի կենտրոնում խորովածի կրակ էին վառել. «Ես վաղուց մեր ժողովրդին այսքան ուրախ չեմ տեսել»,- ասաց խորավածի կրակը թեժացնող արճիսցիներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter