HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 1-ին մրցագորգ դուրս եկան 97 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս քաշային կարգում այսօր Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը, ում համար սա 4-րդ հաղթանակն էր Եվրոպայի առաջնություններում:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող հայ ըմբիշ Ռոբերտ Ավանեսյանին: Քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը կրկին լուրջ դիմադրության չհանդիպեց և 8:0 հաշվով առավելության հասավ հույն Լոակրատիս Կեսիդիսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10:0 հաշվով ջախջախելով ֆինն Մատտի Կոսմանենին՝ 26-ամյա հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ:

Այսօր կայացած վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը սերբ ըմբիշ Միխեիլ Կաջայան էր: Հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթանակ տարավ 7:0 հաշվով՝ Հայաստանի հավաքականի համար նվաճելով երկրորդ ոսկե մեդալը: Հարկ է նշել, բացի եզրափակչից Արթուր Ալեքսանյանը մրցաշարի ընթացքում իր բոլոր գոտեմարտերը ավարտել է ժամանակից շուտ՝ միավորների բացահայտ առավելությամբ:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանից առաջ 82 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Մաքսիմ Մանուկյանը:

Այսօր մեդալ նվաճեց նաև Հայաստանը ներկայացնող ևս մեկ ըմբիշ: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարոտւմ 7:2 հաշվով պարտության մատնեց լեհ Դավիդ Կարեցինսկուն:

Ավելի վաղ մրցագորգ դուրս եկած հայաստանցի մյուս ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ) չէին կարողացել մրցանակային տեղեր զբաղեցնել:

Ընդհանուր հաշվարկով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ՝ 2 ոսկե և 1 բրոնզե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter