Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արարատ Միրզոյան. «Արդեն 41 պատգամավոր ստորագրել է Փաշինյանի թեկնածության համար»



«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնապես դիմել են ԱԺ աշխատակազմին՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում սկսվել էր ստորագրահավաք՝ անհրաժեշտ թվով ձայներ հավաքելու համար։ Միրզոյանի խոսքով՝ արդեն 41 պատգամավոր ստորագրել է ձևաթղթի տակ։ Հիշեցնենք, որ անհրաժեշտ էր առնվազն 35 պատգամավորի ստորագրություն։

Վարչապետի ընտրության հատուկ նիստը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12-ին։ Վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է առնվազն 53 քվե ստանալ։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ