HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզում պաշտոնավարեց ընդամենը 11 ամիս

Կառավարությունն այսօր պաշտոնապես հաստատել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի` ապրիլի 26-ին տված հրաժարականը: Մարզի ղեկավարումը ստանձնած 8-րդ մարզպետը հասցրեց պաշտոնավարել ընդամենը 11 ամիս: Այսօր մարզպետարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Խաչատրյանը համառոտ անդրադարձավ իր ղեկավարման ընթացքում մարզում կատարված եւ ապագայում իրականացվելիք աշխատանքներին: Պրն Խաչատրյանը նշեց, որ իր ղեկավարման ընթացքում մարզում կատարվածի գնահատականը կտա կառավարությունն ու մարզի բնակչությունը: Այն, ինչ պլանավորվել էր, սակայն չհասցրեց իրականացնել, հույս ունի, որ հաջորդ մարզպետն ընթացք կտա:

«Ես մի քանի օրից կվերադառնամ Երեւան` հոգումս եւ մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող պարզ մարդու»,- նշեց Արթուր Խաչատրյանը: Ասաց, որ հեռանում է` հատկապես սիրահարված Արփի լճին եւ Գյումրու կոլորիտին:

«Որտե՞ղ կծավալի իր հետագա գործունեությունը» հարցին Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Որտեղ որ հարկ կհամարի ՀՅԴ-ն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter