HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դատապարտվածների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկներն ու զինծառայողները (ինֆոգրաֆիկա)

Հայաստանի դատական դեպարտամենտի տվյալների համաձայն՝ մեր հանրապետությունում 2017 թվականին դատապարտվել է 2410 մարդ, որից 181-ը` կանայք:

Նրանցից 96-ն անչափահաս է, այդ թվում՝ 4 աղջիկ:

258 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 61 անձ արդարացվել է, 50 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 1410 մարդ: 859 դատապարտվածների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 3-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:

Դատապարտվածների մեծամասնությունը գործազուրկ է: 18-29 տարեկանները կազմում են նրանց ամենամեծ տարիքային խումբը: Դատապարտվածների մոտ 25 տոկոսից ավելին (657) պատիժ է կրում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար:

Քիչ չեն նաեւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 375:

Ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում ենք դատապարտվածների թիվն ըստ մարզերի եւ զբաղմունքի:

2017թ. գործել է 12 քրեակատարողական հիմնարկ, որից մեկում առկա է անչափահասների համար նախատեսված տեղամաս: Ըստ մարզերի՝ ամենամեծ թվով անչափահասներ են դատապարտվել Շիրակի մարզում (15): Իսկ Երեւանում նախորդ տարի դատապարտվել է 41 անչափահաս:

Հանրապետությունում նախորդ տարի դատապարտված 96 անչափահասներից 65-ը մեղավոր են ճանաչվել սեփականության դեմ կատարված հանցագործության մեջ։ Ուշագրավ մի թիվ եւս` 96-ից 35-ը չեն աշխատել եւ չեն սովորել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter