HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սամվել Ֆարմանյանի քրոջը` Անահիտ Ֆարմանյանին ազատել են պրոռեկտորի պաշտոնից

Ըստ Անահիտ Ֆարմանյանի` իրեն աշխատանքից ազատել են վրեժխնդրությունից դրդված

Հիմք ընդունելով բուհում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունները` Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մայիսի 3-ին գրավոր ծանուցել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին աշխատանքից ազատելու մասին: Անահիտ Ֆարմանյանը ծանուցումը չի ստորագրել եւ պատրաստվում է դատական կարգով վերականգնել իր աշխատանքային իրավունքները: Ի դեպ, Անահիտ Ֆարմանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Բուհում աշխատում է 28 տարի, որից 8 տարին` պրոռեկտորի պաշտոնում: «Հետք»-ի հարցին, թե արդյո՞ք կանխատեսելի էր ռեկտոր Սահակ Մինասյանից նման որոշումը, տիկին Ֆարմանյանը նշեց, որ իրենից վրեժխնդիր են եղել, իսկ թե ինչի համար, զրուցակիցս չմանրամասնեց՝ խոստանալով աշխատանքից ազատման պատճառներին անդրադառնալ առաջիկայում:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության դեմ բարձրաձայնած բողոքի ալիքը 2018թ. մարտի 15-ին հանգուցալուծվեց բուհի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատմամբ: Խոսակցություններ են շրջանառվում, որ այս «զտումները»՝ աշխատանքից ազատելու եղանակով, կապ ունեն միմյանց հետ: Ի՞նչ կառուցվածքային փոփոխությունների մասին է խոսքը, եւ դեռ ինչ կադրերից է մտադիր ազատվել բուհի ռեկտորը, պարզել չհաջողվեց: Սահակ Մինասյանի հետ չհաջողվեց հեռախոսային կապ հաստատել:

Լուսանկարը` Անահիտ Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter