HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-ապրիլին մոտ 886 մլն դրամի եկամտային հարկ է վերադարձվել հիպոթեքային վարկի մարման համար

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հիպոթեքային վարկի մարման համար վերադարձվող եկամտահարկի գումարի ընդհանուր չափը կազմել է մոտ 885.7 մլն դրամ։ Այն 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 384.7 մլն դրամով կամ 76.8%-ով։  Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալներից։

Հիշեցնենք, որ 2015 թվականից «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ  նորակառույց և կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած վարձու աշխատողներին հնարավորություն է տրված հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը և այն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։ Գումարները տրվում են պետական բյուջեից։

Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու։ Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 65%-ով:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter