Շաբաթ, 22 սեպտեմբերի

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից



Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ազատման դիմում էր ներկայացրել:

«Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մանուկյան15:30 - 5 մայիսի, 2018
Միայն դպրոցի այսպիսի տնօրենի 18 ամյա գոյությունը բավարար է, որ քրեական պատասխանատվության ենթարկեն երկրի նախագահին, կրթության նախարարին, Երևանի քաղաքապետին ու կրթության վարչության պետին։ Սրա նմաններն են կոչված սերունդ կրթելու և դաստիարակելու՞։ Սա արատավորում է մանկավարժի կոչումն ու համբավը։ Պատժել է պետք
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ