HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հրաձիգները մասնակցեցին Չեխիայի 49-րդ Գրան Պրիի առաջնությանը

Հայ հրաձիգները Չեխիայի Պլզեն քաղաքում մայիսի 1-7-ը մասնակցում էին  «Չեխիայի 49-րդ Գրան Պրիի» միջազգային առաջնությանը :Առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից:

Հայաստանից մասնակցեցին 7 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը,Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա մայիսի 7-ին ժամը 03:35-ին:

Մրցաշարի արդյունքները կարող եք տեսնել այստեղ։ .

Հրացան ձևի խառը թիմային(տղամարդիկ+կանայք)  պայքարի կիսաեզրափակչին մասնակցել է 23 թիմ: Եզրափակիչ փուլ են անցել լավագույն 5-ը` այդ թվում նաև Հայաստանիը  ներկայացնող մարզիկներ  Հրաչիկ Բաբայանը(418.5) և Ալլա Պողոսյանը(412.2)` ընդհանուր խոցելով 830.7 միավոր  4–րդ հորիզենականով անցել են եզրափակիչ փուլ:  Եզրափակչում բարելավելով իրենց դիրքերը, գրավել են 3–րդ տեղը (428.4 միավոր):

Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 7 մարզիկները, նրանց արդյունքները և անձնական մարզիչները  :

Հրացան զենքաձևի մարզիկ Հրաչիկ Բաբայանը `խոցելով  628.6 միավոր, 130 մասնակցից  2–րդ հորիզոնականով անցել է եզրաձակիչ փուլ, որտեղ  դիրքերը կորցնելով գրավել է 6–րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter