Շաբաթ, 22 սեպտեմբերի

Մեղրեցիները բոյկոտեցին. Թաղամիրի ոսկու հանքերևակման շուրջ նախատեսված հանրային քննարկումը չկայացավ



Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկումն այսօր Մեղրիում չկայացավ. մեղրեցիները բողոքի ակցիա էին կազմակերպել և բոյկոտել այն:

Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լիճք գյուղի տարածքից երկու տեղամաս: Հիշեցնենք, որ հայցվող տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից 79 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում:

Մեղրիի համայնքապետարանն ավելի ուշ հայտարարեց, որ հաշվի առնելով Մեղրի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան` ձեռնարկողի և լիազոր մարմնի քննարկման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ՝  2018 թվականի մայիսի 8-ին, ժամը 10:30-ին Տաշտուն բնակավայրում՝ վարչական ղեկավարի նստավայրում «ԱՏ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը ևս չի կայանալու:

ՀՀԿ անդամ, վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունն էլ հավակնում էր 255 հա մակերեսում ուսումնասիրություններ կատարել, որի կեսից ավելին՝ 140 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում, իսկ 5 հա-ն անտառային հողեր են:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ