Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Քաղաքացիներն արդեն Հանրապետության հրապարակում են, սպասում են վարչապետի ընտրությանը



Վաղ առավոտից հարյուրավոր քաղաքացիներ եկել են Հանրապետության հրապարակ, որտեղից պատրաստվում են հետևել Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությանը։ Խորհրդարանը վարչապետ կընտրի այսօր՝ 12։00-ին գումարվելիք հատուկ նիստի ընթացքում։

Հրապարակի շրջակայքն արդեն մարդաշատ է։ Հավաքվածների մեծամասնությունը կրում է սպիտակ վերնաշապիկ, ինչպես նախապես կազմակերպվել էր սոցցանցի միջոցով` որպես սպասվելիք հաղթանակի խորհրդանիշ։ Ըստ նախատեսված կարգի՝ ժամը 12։00-ին, ինչպես մայիսի 1-ին, հրապարակում հավաքվածները ուղիղ հեռարձակմամբ, մեծ էկրաններով հնարավորություն կունենան դիտել խորհրդարանի նիստը:

Հավելենք, որ այսօր խորհրդարանի հատուկ նիստի օրակարգում կրկին վարչապետի ընտրության հարցն է։ Ինչպես մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում, այնպես էլ այսօր, առաջադրված միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի առաջադրման ձևաթղթի տակ ստորագրել է 41 պատգամավոր։ Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել էին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունների պատգամավորները, «ՀՀԿ» խմբակցությունը վստահեցրել է, որ կսատարի առաջադրված միակ թեկնածուին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ