HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանի օգտին քվեարկած 13 ՀՀԿ-ականները

Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի թեկնածուի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք 10+1 ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, որը «Ելք», «Ծառուկյան» դաշինքների ու ՀՅԴ խմբակցությունից արդեն 46 ձայն ուներ, քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ Փաշինյանի օգտին ՀՀԿ-ից քվեարկել է 13 հոգի: Փաշինյանը վարչապետ ընտրվեց ձայների 52-49 համամասնությամբ: 

Այդ պատգամավորները հիմնականում գործարարներ են, գեներալներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 13-ից 5-ը «Հանրապետական» կուսակցության անդամ չէ: 

1. Սամվել Ալեքսանյան- անկուսակցական, գործարար
2. Աշոտ Արսենյան- ՀՀԿ, գործարար
3. Արայիկ Գրիգորյան- ՀՀԿ, գործարար
4. Մանվել Գրիգորյան- անկուսակցական, գեներալ
5. Շիրակ Թորոսյան- «Հզոր հայրենիք» կուսակցություն
6. Կնյազ Հասանով- ՀՀԿ, եզդիական համայնք
7. Արսեն Միխայլով- ՀՀԿ, ասորական համայնք
8. Մուրադ Մուրադյան- ՀՀԿ
9. Միհրան Պողոսյան- ՀՀԿ, գործարար
10. Արման Սահակյան- ՀՀԿ, գործարար
11. Արտակ Սարգսյան- ՀՀԿ, գործարար
12. Սեյրան Սարոյան- անկուսակցական, գեներալ
13. Ֆելիքս Ցոլակյան- անկուսակցական, գեներալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter