Կիրակի, 23 սեպտեմբերի

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին



Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պուտինի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, մասնավորապես ասվում է.

«Հույս ունեմ, որ Ձեր գործունեությունը՝ կառավարության ղեկին, կամրացնի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ