HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարեն Կարապետյանի վերջին որոշումները. մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր պաշտոնը թողնելուց առաջ ստորագրել է մի շարք պաշտոնյաների՝ աշխատանքից ազատելու մասին դիմումները: 

Բոլոր որոշումների մեջ նշվում է՝ «պաշտոնից ազատել՝ իր դիմումի համաձայն»: Մասնավորապես, իրենց դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Աշխատանքից ազատված մյուս պաշտոնյանները վարչապետի կամ կառավարության աշխատակազմից են: Մասնավորապես իրենց պաշտոններից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանը, վարչապետի օգնականի պաշտոնակատար Վլադիմիր Հակոբյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:

Վահե Ստեփանյանի՝ պաշտոնից ազատման որոշման մեջ նշվում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter