HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Օհանյանը հրապարակում պատրաստեց խոստացած խորովածը

28-ամյա Կարեն Օհանյանը Հանրապետության հրապարակում իր խոստացած խորովածն էր անում։ Ընկերներին և ծանոթներին խոստացել էր՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո հրապարակում վայրի խոզի խորոված կանի։ Ասում է՝ իր խոսքի տերը եղավ․ «Ի սկզբանե որոշել էի, որ խորոված էի անելու ու դեռ էլի շատ բաներ»։ Կարենը հրապարակում է արդեն 17 օր։ Ժպտալով  է ասում՝ հավատում էր այս հաղթանակին և Նիկոլի Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։


Խորովածը պատրաստելու համար Կարենն առավոտյան իր հետ բերել էր վայրի խոզի միս և Փաշինյանի հաղթանակի մասին իմանալուց հետո հրապարակի մեջտեղում դրել մանղալը։ Պատրաստված խորովածը բաժանելու էր հրապարակում հավաքվածներին։ Կարենի ընկերները մեքենայից հանում էին գինին և լցնում բաժակները՝ փոխանցելով այդտեղ գտնվող քաղաքացիներին։

Հրապարակի ամենահեռու ծայրից անգամ երևում էր Կարենի պատրաստած խորովածի ծուխը։ Քաղաքացիները զարմանքով էին նայում Կարենի դրած մանղալին, լուսանկարվում տղայի հետ։ Կարենն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել հաղթանակը։

Ցուցարարն այսօրվա համար դեռ այլ անակնկալներ է պատրաստել, սակայն դրանց մասին չի մանրամասնում։ «Ժողովրդին մաղթում եմ ամենալավ բաները, որ այսօր, վաղը առավոտից մարդիկ ավելի պայծառ Հայստանում արթնանան»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter