
Քիչ առաջ կառավարության շենքից դուրս բերվեց ԲՏՌ զրահամեքենա
Քիչ առաջ կառավարության շենքի հետնամասով՝ Մելիք Ադամյան փողոցով, դուրս բերվեց գործադիրի շենքում տեղակայված ԲՏՌ զրահամեքենան։ Թե երբ է այն բերվել կառավարության շենք, անհայտ է։ Սակայն Երևանում՝ հատկապես Հանրապետության հրապարակում, օրեր շարունակ տեղի ունեցած բողոքի ակցիաների, հանրահավաքների ժամանակ ոստիկանական ուժերը փակել էին Մելիք Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակը, կառավարության շենքի մուտքերից մեկը և տեղակայել մի քանի ԲՏՌ-ներ։
Նշենք, որ երեկ այստեղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պաշտոնավարման վերջին օրն էր։ Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի՝ կառավարության այս և Բաղրամյանի 26 հասցեի շենքերը այլևս ծառայելու են որպես վարչապետի նստավայր։ Դեռևս նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտնել, թե այդ շենքերից որն է ծառայելու որպես իր նստավայր։
Մեկնաբանել