HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցել է եռատոնին նվիրված քայլերթին

Մայիսի 9-ին եռատոնին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Ստեփանակերտի փողոցներում տվել են ՊԲ-ի զինվորական շարասյուները, «որոնք հաղթական քայլերգերով խորհրդանշել են հավատարմությունը մեր ազգային ու պետական կարևորագույն արժեքներին և պատրաստակամությունը այսուհետ ևս ամեն գնով տեր կանգնելու այն բոլոր ձեռքբերումներին, որոնք նվաճվել են արյան ու մաքառումների գնով»: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այնուհետև մայրաքաղաքի «Վերածննդի» հրապարակից իրականացվել է ավանդական քայլերթ, որին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը, հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի և հանրային լայն շրջանակների ներկայացուցիչներ: Քայլերթի մասնակիցները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել և ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Տոնական միջոցառումների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որտեղ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու պետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության շուրջ, քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter