Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հակոբ Հակոբյանի փոխարեն որդին է հանդիպել վարդենիկցիներին



Քիչ առաջ ավարտվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչների հանդիպումը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու՝ Պարույր Հակոբյանի հետ:

Թեև բնակիչները պահանջել էին, որ Հակոբ Հակոբյանը կրկին գյուղ գա և հանդիպի իրենց, փոխարենը հանդիպման էր եկել որդին՝ որպես հէկի իրական սեփականատեր: Նա ոչ թե ողջ գյուղի հետ է հանդիպել, այլ գյուղի ակտիվ բնակիչների:

Հիշեցնենք՝ նրա բաժնեմասը «Ջրասահք» ՍՊԸ-ում, որը 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է «Վարդենիկ» փոքր հէկը, 50 տոկոս է կազմում:  

Պարույր Հակոբյանը քաղաքական հարցերին անդրադառնալ չի ցանկացել: Վարդենիկցիների հետ քննարկել է միայն հէկին առնչվող հարցերը:

Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը պատմեց, որ գյուղացիներն ու Հակոբյանի որդին համաձայնության են եկել հէկի, բնապահպանական և համայնքին որոշակի հատկացում իրենց շահույթից անելու հարցերում: Պարույր Հակոբյանը խոստացել է, որ հէկը կհետևի բնապահպանական թողքի և ձկնանցարանի համար նախատեսված պահանջներին:

«Խոստացան, որ բոլոր բնապահպանական նորմերը լիարժեքորեն, առանց որևէ շեղման պահպանելու են: Տարեկան կտրվածքով էլ որոշակի մասհանում կանեն գյուղի զարգացման համար»,- տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանը: Թե կոնկրետ որքան է կազմելու այդ մասհանումը, հանդիպմանը դեռ չի հստակեցվել:  


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Aram22:14 - 10 մայիսի, 2018
Yes we (Hyes) can
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ