HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդանյան եղբայրներ. «Նոր Հայաստանի ԱԺ-ում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու»

«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարություն են տարածել ԱԺ-ում իրենց կողմից ներկայացված անկուսակցական պատգամավորների` մանդատը վայր դնելու վերաբերյալ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին»:

Մեկնաբանություններ (14)

Աշօտ
ԲԱՐԵՎ ձեզ պարօն Վարդանյան հնարավօրե ձեր հետ կապ հաստատել շատեմ խնդրում
Տաթևիկ
Բարև ձեզ պարոն Վարդանյան։ Խնդրում եմ ընդառաջեք կապ հաստատել Ձեզ հետ։
Արման
Բարև Ձեզ պարոն Վարդանյան,ես 44օրյա պատերազմի մասնակից եմ, Ձեր օգնության կարիքն ունեմ , խնդրում եմ ասեք ինձ ոնց կապ հաստատել Ձեզ հետ, շատ կարևորա , խնդրում եմ չ մերժել , նախապես շնորհակալություն
Լուսինե
Բարև ձեզ ես Լուսինեն եմ ք Սիսիանից ունեմ երեք անչափահաս երեխաներ ապռում ենք վարձով շատ դժվար պայմաներում երեխաններկս երկուսն հաճախում են դպռոց փոքր երեխաս ունի խնդիրներ առոխջակամ ամուսինս զինվորականա մասնակցելա 44օրյա պատերազմում ես չեմ աշխատում երեխաներիս պահող չունեմ շատ դժվարա խնդրում եմ ձեզ եթե կարող եք ինձ օգնեք երեխանեիիս հագուստով օգնեք
Նաիրա
Բարև ձեզ ես ձեր այակցւցյան կարիք ւնեմ
Լուսինե
Հարգելի Վարդանյաններ Ձեր արած գործը շատ գնահատելիյա։ Ես Արցախից եմ օատերազմից հետո եիբ մեր տունը մնաց թուրքերին ես ծնողներիս ու աղջկաս հետ մնացի Հայաստանում։ Խնդրում եմ Ձեզ եթե հնարավորա կապ հաստատեք իմ հետ ես խնդրանք ունեմ Ձեզ
Արմեն
Բարև ձեզ հարգելի պարոն Վարդանյան, ես Արմեն Բեգյանս Արցախյան ազատամարտի մասնակից եմ, առաջին խմբի հաշմանդամ։ Ես լսելով ձեր բարեգործությունների և ձեր բարի մարդ տեսակի մասին, ուզում եմ մի խնդրանքով դիմել ձեզ։ Ես ունեմ նորակառույց տուն որը կառուցվել և վերանորոգվել է Ֆուլլեր և Կամրջակ բարեգործական կազմակերպությունների կողմից։ Ես որպեսզի կարողանամ բնակվել այնտեղ անհրաժեշտ է ջեռուցում և գազ չունենալու պատճառով ես չեմ կարողանում լուծել այդ հարցը, քանի որ գազի գիծը իմ տարածքից մոտավոր 350 մետրի վրա է գտնվում և ես չեմ կարողանում իմ չնչին թոշակով այդ հարցը լուծել։ Հարգելի պարոն Վարդանյան ես ձեզանից խնդրում եմ եթե հնարավոր է ինչ քանակի որ կարողանանք իմ հարցին լուծում տալ ես ձեզանից շատ շնորհակալ կլինեմ։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից։
Մարիանա
Բարև ձեզ.ես Մարիանան եմ, Պարոն Վարդանյան իմանալով ձեր բարեգործություններն փորձեցի կապվել ձեր հետ.իմ երեխան առողջական խնդիրներ ունի,մանկուց Հաշմանդամ,ձեր փոքր օգնություննել հավատացեք մեծ օգնություն կլինի երեխայիս համար,եթե հնարավոր է թույլ տվեք կապվել ձեր հետ։
Ալլա
հնարավորե կապ հաստատել Ձեզ հետ
Ախուրյան Սեդա
Բարև ձեզ, ես Սեդան եմ։ Պարոն Վարդանյան խնդրանք նամակս ձեզ։ Ծնողներս թոշակառու են, և աշխատանքի ենթակա չեն։ Ունեն դրամական մեծ խնդիրներ։ Շատ շնորհակալ կլինեմ եթե ինչ-որ մի կերպ օգնական լինեիք։
Մարինե
Բարև ձեզ,ես Մարինե Հակոբյանն եմ։ես ռւնեմ ձեր օգնռւթյան կարքը,արթեն 19 տարի ամռւսնացած եմ,և չռւնեմ երեխա բազմաթիվ բռւժռւմներ եմ արել,վիրահատվել,բայց ոչ մի արցյռւնք։ասռւմ են որ իմ մայրանալռւ տարբերակն եկոն է,խնդրում եմ ոգնեք զգամ ետ երջանկուտյունը,նախապես շնորակալություն ձեզ։
Սիրուշ Հակոբյան
Բարև ձեզ պարոն Վարդանյան խնդրանք նամակս ամիջապես ձեզ ։ Շնորհակալություն ձեր յուրաքանչյուր բարերար գործի համար , որ անում եք մեր հայ ազգի հայրենիքի համար։ Ես ապրում եմ Վայոց Ձորի Հերհեր գյուղում և ուզում եմ որ մեր եկեղեցին վերանորոգվի խնդրում եմ ձեր հովհանավորությունը
Նաիրա Մադաթյան
Բարև ձեզ ես Նաիրան եմ ամուսինս հաշմանդամա ուեք փոքր տղա երեխա պետական կաթա ուտում.անխնա պայմաներումեք ապրում տանիքից ջուրա կաթում ամուսնուս խնդիրը աչքի հետա կապված չի բուժվում խնդրումեմ եթե հնարավորա մեզ օգնեք։Մենք ապրումեք Կոտայքի մարզ ք.Հրազդան Միկրոշրջան 27շենք 53 բնակարան
Ռուզաննա Նեիսիսյան
Ես ուղղակի հիացած եմ Ձեր աշխատանքով և խելացի լինելով Հարգանքներով Ռուզաննա Նեիսիսյան Ք, Էջմիածին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter