HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը' հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը:

Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաև Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ:

Քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

«Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբուններով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը»,- ասվում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter