HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականը՝ լուծել Սերժ Սարգսյանի բնակարանային ապահովման հարցը

Կառավարության նիստում փոփոխություն կատարվեց 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ, որը վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն իր հողամասով տրամադրվեց պաշտոնաթող նախագահին։

«2018 թվականի ապրիլի 19-ի նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչվեն՝ առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքը չղեկավարի կառավարությունը։ Այսօր նա չի ղեկավարում կառավարությունը, կարծում եմ՝ վարչապետի հանձնարարականի կատարումը մենք ներկայացնում ենք՝ առաջարկելով ընդունել այս նախագիծը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Հարցի վերաբերյալ խոսեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը կարծում եմ՝ պարզ է, որ տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հետագա իրադարձությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը չեղյալ հայտարարել ու գտնել այն լուծումը, որով կապահովվի օրենքով նախատեսված երաշխիքը։ Ես հիմա ուզում եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել, որ մեկամսյա ժամկետում ներկայացվի առաջարկություն՝ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ։ Մենք մեկ ամսվա ընթացքում պետք է գտնենք լուծում և ապահովենք օրենքով սահմանված երաշխքիները»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին և նշեց.

«Մենք այսպիսի կազմով վերջին անգամ ենք հանդիպում, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, նաև հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter