HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել մոտ ապագայում։ 

Հեռախոսազրույցը տեղի ունեցավ հայկական կողմի նախաձեռնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter