Կիրակի, 23 սեպտեմբերի

Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից



Դեռ 2012 թվականից ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կազատվի պաշտոնից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։

«Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է, և բնականաբար կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասաց նա։

Հարցին՝ միայն պաշտոնի՞ց է ազատվելու, թե՞ նաև պատասխանատվության է ենթարկվելու, Փաշինյանն ասաց։

«Էսպես արձանագրենք՝ այն պատիժները, որոնք վարչապետի տիրությում են, և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասել եմ, որ չեմ կարող լինել դատավոր, քննիչ, դատախազ»։

Ինչ վերաբերում է Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու իր որոշմանը, Փաշինյանը մանրամասնեց․

«Պարզ էր, որ որևէ ոստիկանապետի նշանակման որոշում միանշանակ չէր լինելու, որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն՝ ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը, և պարզ էր, որ որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու»։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Stepan17:43 - 11 մայիսի, 2018
Dear editor, Mr. Yeranosyan is not the head of the military police. He is the head of the police troops. Military Police is subordinate to the defense ministry.
2. Anush07:13 - 23 մայիսի, 2018
Dear Stepan, thank you, corrected.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ