HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Փաշինյան․ «Ծառուկյան դաշինքը բնականաբար ներգրավված կլինի կառավարության կազմում»

«Լինելու է ոչ թե կոալիցիոն, այլ համաձայնության կառավարություն»,- գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ պորտֆելներ են տրամադրվելու «Ծառուկյան» դաշինքին, Փաշինյանը պատասխանեց․

«Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք, և «Ծառուկյան» դաշինքը բնականաբար ներգրավված կլինի կառավարության կազմում»։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Փաշինյանն ասաց, որ Դաշնակցության հետ քննարկումները շարունակվում են։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կշարունակի՞ պաշտոնավարել, Փաշինյանը բացասական պատասխան տվեց, իսկ նախարարության գործունեության մասին Փաշինյանն ասաց․

«Էս պահին կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու պլան չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, բայց սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ էդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի պահպանության շրջանակներում, այլև հայրենադարձությանն աջակցող կարևոր օղակ լինի»։

Դիտարկմանը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր ստեղծված իրավիճակին, երբ երկրի վարչապետը խորհրդարանում փոքրամասնություն ունի, ինչը դժավարացնելու է օրենսդրական նախագծերի ընդունումը, և հնարավոր չէ անընդհատ փողոցով ճնշել, Փաշինյանը չհամաձայնեց։

«Քանի դեռ կա հանրային աջակցություն, այն լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով, որ պահին չլինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել վարչապետ»։

Վարչապետը կրկին պնդեց, որ ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետներում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter