HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահան Մարտիրոսյանը ցանկություն չունի աշխատանքը շարունակել նախարարի պաշտոնում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ցանկություն չունի շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել: Իմ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին, ու պարտադիր չէ նախարարի պաշտոնում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե մինչև այդ կարող էր փորձել օգուտներ տալ, Մարտիրոսյանն արձագանքեց.

«Կարող էի ու մինչև դա արել եմ: Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում և այսօր, ես իմ լուման ունեցել եմ»:

Հարցին՝ մտադիր է արդյոք Հանրապետական կուսակցությունը լքել, Մարտիրոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter