HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փաշինյանն ու Պուտինը մայիսի 14-ին հանդիպում կունենան Սոչիում

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  մայիսի 14-ին հանդիպում կունենան Սոչիում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկուշաբթի օրը կկայանա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում նախագահ Պուտինը երկկողմանի հանդիպումներ կունենա, այդ թվում Փաշինյանի հետ»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ փոփոխություն կատարվեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում։ Փոփոխության նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը: Նախկինում այս հնարավորությունը տրված էր հանրապետության նախագահին:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապացությամբ Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանություններ (1)

Joe Ard
Hopefully the first thing Mr. Pashinyan would do, is ask Mr. Putin for forgiving all the loans we have with Russia. That would be a nice gift for the Armenian people .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter