Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ի՞նչ է հայտարարագրել նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը



ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության գծով վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը (ընտրողների ռեգիստրում՝ Վալերիյ Օսիպյան) երեկ նշանակվեց ոստիկանության պետ: Վարչության պետի տեղակալ նշանակվելու առիթով՝ 2017-ին նա ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Վալերի Օսիպյանը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի սեփականատեր է, ինչպես նաև հողամաս ունի: Միակ շարժական գույքը մարդատար MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենան է:

Վալերի Օսիպյանը 15 հազար դոլար փոխառություն է տվել: Արտարժույթով հայտարարագրել է 300 դոլար և նույքան էլ եվրո:

2 մլն 226 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել: Տարեկան հայտարարագրից երևում է, որ փոխառություն տված 15000 դոլարից ստացել է 1500 դոլար եկամուտ:

Վալերի Օսիպյանի կինը՝ Լուսինե Թադևոսյանը, որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Միայն 5,8 մլն դրամական միջոց: Զավակներ՝ Ռազմիկ և Վալերիյ Օսիպյանները անչափահաս են և որևէ ունեցվածք կամ դրամական միջոցներ չեն հայտարարագրել:

Վալերի Օսիպյանի մայրը՝ Մարիետա Հոսիպյանը կենսաթոշակառու է: Հայտարարագրել է 606 հազար դրամ կենսաթոշակ և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 472 հազար դրամ:

ՀՀ ԱՆ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում իրավաբանական սուբյեկտ գրանցված կա միայն Մարիետա Հոսիպյան ԱՁ-ն: Շահույթ հետապնդող այլ կազմակերպություններում Օսիպյանների անունը չհայտնաբերվեց: 

Վալերի Օսիպյանի կենսագրությունը

Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/: 
25.05.1988 - 21.12.1990 թթ. ծառայել է զինված ուժերում, 
17.05.1991 - 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,
16.07.1992 - 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 
12.01.1994 - 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,
26.10.1994 - 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,
09.12.2009 - 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,
28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,
01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: 

Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրերով.

  • 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
  • 2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Knarik03:13 - 18 մայիսի, 2018
Thanks for this information, I did not know that in Armenia, that every person's information is public domain and accessible by every one, Mr. Osipyan seams to be and he looks like a very honest man, and I hope he will stay that way, and be good to his words and start fighting the corruption in Armenia. Armenia right now needs honest, good, strong citizens. It has been said that corruption is like cancer, and we all know there is no ultimate cure for the majority types of cancers. The new Armenia and the Armenian people has to fight against corruption and build new prosperous, healthy, strong Armenia. Կետձե Մեր Նոր Հայրենիկը, Ապրի մեր անկեղեծ- հավատարիմ Հայ ժողովուրթը.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ