HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 11 անդամները կշարունակեն մնալ անազատության մեջ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը կշարունակեն մնալ անազատության մեջ են։ Դատավոր Արշակ Վարդանյանը անփոփոխ թողեց կալանքի ընտրությունը որպես խափանման միջոց։

Այս որոշումն առաջացրեց նիստին ներկա գտնվողների դժգոհությունը, եւ նրանք, որպես բողոքի նշան, դահլիճից դուրս գալով` փակեցին Արշակունյաց պողոտան, որտեղ գտնվում է դատարանը:

Հիշեցնենք, որ այսօր ՝ մինչև դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ, խմբի անդամների պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց նշանակելու վերաբերյալ։ Փաստաբանները մի քանի անգամ պնդել էին, որ իրենց պաշտպանները քաղբանտարկյալներ են, իսկ նրանց կատարած գործողությունը ապստամբություն է։ Այսօր իր միջնորդությունը ներկայացնելու ժամանակ Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ եթե «Սասնա ծռերը» չդիմեին այդ քայլին, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանին կհանձներ Ղարաբաղի որոշակի տարածքներ։

Միջնորդության ներկայացման ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միանալով իր կոլեգաների այն պնդմանը, թե կալանքի որևէ հիմք չկա և խնդրեց, որ դատարանը չկաշկանդվի նախկինում կայացրած որոշման համար․ «Իրավիճակ է փոխվել, բայց խնդրին պետք է նայենք հիմքերի տեսակետից, նոր հանցագործություն կատարելու ռիսկ չկա, եթե նույնիսկ կան կասկածներ, որ ազատության մեջ գտնվելով մեր պաշտպանյալները կարող են կատարել նման գործողություններ, որը որակվում է որպես հանցագործություն, ապա այսօր այդ ռիսկը առկա չէ, իշխանափոխություն է տեղի ունեցել»,-նշեց Լուսինե Սահակյանը։ Դիմելով դատավորին Սահակյանը նշեց, որ դատարանի ուսերին մեծ բեռ է դրված և փորձում են հավատալ, որ դատարանը պետք է լինի անկախ․ «Եթե ձեր վրա նոր իշխանություն չի եղել, թողել քաղբանտարկյալներին, ազատել կամ չազատել, ապա այս պարագայում մեղադրողները պետք է  միջնորդեին, որ մեր պաշտպանյալներին անհապաղ ազատ արձակեն, եթե դուք անկախ եք, ապա ձեր ուսերին է դրված այս բեռը, դուք լավ հասկանում եք, որ նրանք քաղբանտարկյալներ են»,-նշեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter