HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան` ի նշան բողոքի դատավոր Արշակ Վարդանյանի կայացրած որոշման` խմբավորման անդամների կալանքը անփոփոխ թողնելու վերաբերյալ: Փաստաբանները ևս համաձայն չեն կայացրած որոշման հետ:

«Ձեռքերը վեր, էս նույն ժողովուրդն է վարչապետ ընտրել, ոչ մի բան չի փոխվել, մենք մեր վարչապետի կողքին ենք, դատախազներին պետք է փոխել»,- ասաց խմբավորման աջակիցներից մեկը և հավելեց, որ փողոցը փակ կպահեն` մինչև որևէ բան փոխվի:

«Կալանքի տակ պահելու համար պետք է լինի ապացույց, որ անձը թաքնվելու մտադրություն ունի, եթե կա, թող հանեն մտցնեն մեր աչքը: Եթե օրենքը չի գործում, սա նշանակում է ապօրինություն: Եթե երկրում մեկ դատավոր ապօրինի որոշում է կայացնում, նշանակում է` օրենքը չի գործում»,- նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter