HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարար: 

Արայիկ Էդուարդի Հարությունյան

Կրթություն 
1996 - 2003 թթ. Երևանի պետական համալսարան
1998 - 1999 թթ. Դամասկոսի` արաբերեն լեզվի ինստիտուտ արտասահմանցիների համար
2003 - 2007 թթ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու, թեզ` «Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ական թթ. – 21-րդ դարի սկզբին», ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Դ.002.042.04 մասնագիտական խորհուրդ (16.05.2008)

Աշխատանքային փորձ 
2007 թ. սեպտեմբերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի դասախոս, ասիստենտ

Կարդացվող դասընթացներ
Արաբական երկրների նոր շրջանի պատմություն, արաբաթուրքական և իսրայելաթուրքական հարաբերությունները արդի ժամանակաշրջանում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արաբական երկրների պատմություն, արաբաթուրքական և իսրայելաթուրքական հարաբերություններ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Մեկնաբանություններ (1)

Հերմինե
պարոն Հարությունյան իմ մեց խնդրանքնե գաք եվ տեսնեկ Էջմիածինի 9-րդ դպրոցը Պատկանյանի անվան անբարեկարք վիճակե ու ետեղ սովորումեն երեխաներ լուսամուտները ամեն վարկյան կարողեն ընկնել..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter