Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատության մեջ է



Քիչ առաջ «Կոշ» ՔԿՀ-ից ազատվել է «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով ամենախիստ պատժին՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը: Նրա կինը՝ Մարգարիտան, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ գնում է ՔԿՀ՝ ամուսնուն տուն ուղեկցելու:

Վահե Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է  Արագածոտնի մարզի դատարանը: 4 ու կես տարի նա կրել է պատիժը՝ 2013-ի նոյեմբերի 5-ից: Այս տարիներին Մարգարիտան առանց ընտանիքի հոր է հոգացել դուստրերի՝ Նարեի ու Ագնեսայի խնամքը:  

Վահե Մկրտչյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, գեղարվեստական փորագրության վարպետ:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ են՝ հիմնականում պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Բանտում են դեռ Շանթ Հարությունյանը«, Լիպարիտ Պետրոսյանն ու Վարդան Վարդանյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ