HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունն առաջնագծում․ նկատվել են սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր, ինչին պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը աչալրջորեն հետևել ու պահել է վերահսկողության ներքո:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում զգոնության բարձր մակարդակով իրականացնել մարտական ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter