Հինգշաբթի, 16 օգոստոսի

Բաց նամակ վարչապետին՝ մի խումբ բժիշկների կողմից



Մի խումբ բժիշկներ բաց նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Մեծարգո պարոն վարչապետ

Մտահոգ լինելով մեր երկրում առողջապահության ոլորտում առկա խնդիրներով եւ մեր ոլորտի առողջացմամբ խնդրում ենք դիտարկել նաեւ այս օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր օգտատերերի, բազմաթիվ բժիշկների, տեղի և արտասահմանյան բժշկական կազմակերպությունների կողմից որպես առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկվող Զավեն Քոլոյանի թեկնածությունը:

Զավեն Քոլոյանն իր անցած ճանապարհով և փորձառությամբ կարող է նոր շունչ հաղորդել մեր ոլորտին։ Նա գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել երկու բժշկական կրթություն՝ և բժիշկ՛ (ԵՊԲՀ), և բուժեղբայր (ԵՊԲՔ): Դեռևս ուսանողական տարիներին հիմնադրել է առաջին բժշկական պորտալը՝ doctors.am, այնուհետև եղել է Բժշկական Կոնսիլիում քննարկումների ակումբի համահիմնադիր և Yerevan Home Care տնային առողջապահական խնամքի Հայաստանում առաջին բժշկական կազմակերպության համահիմնադիր: 2012 թվականից հանդիսանում է Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավարը, և իր ղեկավարության օրոք Վերականգնողական կենտրոնը և կից Թադևոսյան բժշկական կենտրոնը, որ սպասարկում է շրջական 18 գյուղերին, ակտիվ գործունեություն են ծավալել և անխափան գործում են: 2015 թվականից հանձն է առել վնասվածքաբանության նոր կենտրոնի ստեղծման, և հանդիսանում է Ուիգմոր քլինիքի համահիմնադիրը և տնօրենը: Հանդիսանում է տասնյակ բարեգործական և սոցիալական ծրագրերի հեղինակ և մասնակից:

Մինչ օրս նրա անաչառ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ձեռնարկած բոլոր ծրագրերը հաջողությամբ են պսակվել:

Մենք ենք բարեգործական նախանձեռնության անդամները եւ Ֆրանսահայ բժիշկների միությունը (Լիոն, Ֆրանսիա), նույնպես համակարծիք են մեզ հետ, ինչը վկայում է, որ նրան ընդունում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

գլխավոր լուսանկարում՝ Զավեն Քոլոյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Елена Мартиросян18:02 - 12 մայիսի, 2018
Врач с большим опытом работы и благотворительности, понимает и решает вопросы, связанные с больным и его проблемами со здоровьем. Не менеджер от медицины, а специалист!
2. հայ մարդ18:24 - 12 մայիսի, 2018
Շատ պայծառ մարդ
3. Վարդան Համբարձույան19:19 - 12 մայիսի, 2018
Նոր կառավարությունում բիզնեսմեններ չեն լինելու:
4. Մելինե11:46 - 13 մայիսի, 2018
Հրաշալի մարդ։ Նման բանիմաց, գրակետ ու կիրթ մարդկանցով պետք է հպարտանա յուրաքանչյուր քաղաքացի։ Հրաշալի առաջարկ է։ Երանի տեղ հասնի
5. Վահան20:57 - 13 մայիսի, 2018
Նախարարը պետք է լինի առանց բիզնեսի!
6. Գրիգոր01:42 - 14 մայիսի, 2018
Զավվվվեեննն նախարար։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ