Կիրակի, 23 սեպտեմբերի

Առողջապահության նորանշանակ նախարարը ներողություն է խնդրում



Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր հասցեին հնչեցրած քննադատություններին.

«Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուք էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:

Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս,  թյուրըմբռման տեղիք են տվել:

Առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը:  Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (3)
1. Մանե14:24 - 14 մայիսի, 2018
Իսկ ինչ՞ կասի նորանշանակ նախարարը սեփական երկիրը «չմո» անվանելու վերաբերյալ: Լեզվական սայթաքո՞ւմ, թե՞ կարծրացած գաղափարի արտաբերում... Մենք վստահ ենք, որ նա ժամանակավոր է:
2. Lily 22:13 - 14 մայիսի, 2018
Armenia needs to remain GMO-free!!! Under no circumstances should any GMO be introduced to our Country. Any official who attempts that will have the entire diaspora at his door. Also, the issue of vaccines needs to be studied intensively before anyone attempts to bring that trash to Armenia. Let's be logical and responsible!
3. Rubo09:07 - 25 մայիսի, 2018
I don't quite understand what Lily refers to the "that trash". Vaccines? It is so irresponsible for anyone. Vaccines have been investigated for almost 2 centuries and so many people have benefited from them.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ