HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կաթի մթերման ցածր գների պատճառով Լոռու ֆերմերները փակել են միջպետական ճանապարհը

Լոռու մարզի Լեռապատ և հարակից գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Լեռնապատի բնակիչ Հովհաննես Եղիազարյանը, բողոքի ակցիայի պատճառը կաթի մթերման ցածր գներն են: Բնակչի խոսքով, ընկերություններն այս պահին կաթը մթերում են 130 դրամով: «Մթերողները մեզանից ցածր գնով վերցնում են, բայց իրենց արտադրանքի շուկայական գինը չեն փոխում: Մենք կաթը էսօր արդեն հանձնում ենք 130 դրամով: 180 դրամից էդքան իջել է»,- պատմեց Հ. Եղիազարյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեռևս 15 օր առաջ մթերողներին կաթը հանձնել էն 180 դրամով, սակայն օրերի ընթացքում կաթի գինը 10-ական դրամով իջել է:

Կաթ մթերողները ֆերմերներին չեն պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մթերվող կաթի գնի նվազումը, այդ իսկ պատճառով փակել են ճանապարհը՝ պահանջելով գյուղատնտեսության  նախարարությունից որևէ մեկի հետ հանդիպում:

Հովհաննեսի փոխանցմամբ՝ նախորդ տարի կաթը մթերել են 140 դրամով, սակայն կովը գնել են 200 000 դրամով, իսկ այս տարի՝ 600 հազար դրամով. «600 000-ով կովը գնել էինք՝ հույսով, որ կաթը կվաճառեք գոնե 170 դրամով, բայց արժեքը իջել է 130 դրամի»:

Լոռիում ֆերմերները այժմ նաև բարձր գնով են ձեռք բերում խոտը: Եթե նախորդ տարի մեկ կապ խոտը գնել են 500 դրամով, այս տարի դրա գինը հասել է 1200 դրամի: Ֆերմերների համար կաթի մթերման ցանկալի գինը 170-200 դրամն է. «Էդ դեպքում հա՛մ կկարողանանք վերցված վարկերը փակենք, հա՛մ եկամուտ ստանանք»,- նշեց Հովհաննես Եղիազարյանը: 

Լուսանկարը՝ Մեսրոպ Հարությունյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter