HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լենա Նազարյանը ոստիկանապետից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակում գործելու դեպքը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ  Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին խնդրում է պարզաբանել, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Համբարձում Մուրադյանն ու ընկերները մայիսի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, յոթ հոգով բարձրանալիս են եղել Բաղրամյան պողոտայով եւ ճանապարհին հանդիպած քաղաքացիներին կոչ արել հաջորդ օրը առավոտյան կրկին հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց և պահանջել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, երբ «Սաս» սուպերմարկետից քիչ ներքեւ «Շեվրոլետ Նիվա » մակնիշի 17 JO 707 համարանիշով մեքենայի հետեւի սրահից մի տղամարդ դուրս է եկել եւ հարձակվել նրանց վրա: Համբարձումի փոխանցմամբ՝ հարձակվողը ասել է՝ «արա, դե զզվացրեցիք» եւ ջարդել նրա ձեռքի բարձրախոսն ու փախուստի դիմել: Բացի այդ, նույն տղամարդը հարձակվել էր Էդգար Վարդանյանի վրա, հարվածել դեմքին, ինչի հետևանքով Էդգարը քթի սալջարդ էր ստացել:

Պատգամավոր Լենա Նազարյանը ոստիկանապետին ուղղված գրությունում հայտնել է, որ մայիսի 10-ին Երևանի Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացիներ ծեծի են ենթարկվել, որի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ։ Պատգամավորը ոստիկանապետից հետաքրքվել է, թե առ այսօր ի՞նչ գործողություններ են իրականացվել վերոնշյալ դեպքի առիթով, և ի՞նչ փուլում են դրանք գտնվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter