HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ սեփական կուսակցությունից

«Բալասանյան դաշինք»-ից ընտրված ավագանու 10 անդամ հանդես են եկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշման նախագծով: Նախագիծը քննարկելու համար առաջարկվում է մայիսի 16-ին գումարել ավագանու նիստ: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս նախաձեռնությանը` նշել է, որ «ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո 3-րդ աշխատանքային օրը՝ ժամը 10-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Ամսի 14-ից հաշված 3-րդ օրը ոչ թե ամսի 16-ն է, այլ 17-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել»,- գրել է Լեւոն Բարսեղյանը:

Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ սա մանրուք է, խնդիրն այլ է՝ ինչու՞ են նման առաջարկով ակտիվացել Սամվել Բալասանյանի քաղաքական եւ անձնական մերձավորները: «Ամենայն հավանականության (91%) կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Սամվել Բալասանյանին: Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%) իսկապես Բալասանյանին չարչարանքից ազատելն է, ու պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելը, որին, ըստ օրենքի, անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»,- կարծիք է հայտնել Լեւոն Բարսեղյանը:

Ավագանու նիստը տեղի կունենա մայիսի 17-ին: Լեւոն Բարսեղյանի հրապարակային դիտողությունից հետո նախագծի հեղինակները նիստի հրավիրման օրը փոխել էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter