HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 30-ին կլսվի «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով վերաքննիչ բողոքը

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով, վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին:

Մինչ այդ, Վերաքննիչ դատարանը բողոքները վարույթ ընդունելիս այսօր լուծել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ու ակտիվ քաղաքացի Ներսես Պողոսյանի պաշտպանների միջնորդություններն՝ իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքները վերացնելու մասին ու որոշել մերժել կալանքը վերացնելու միջնորդությունները:

Ներսես Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ խափանման միջոցի հարցը սխալ է քննարկել առանց փաստաբանների ու պաշտպանյալների ներկայության:  

Պաշտպանները պատրաստվում են մայիսի 30-ին ևս հանդես գալ խափանման միջոց կալանքները վերացնելու կամ թե փոփոխելու միջնորդություններով:

Վերաքննիչ դատարանում այս գործով բողոքները լսելու են դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ հայտարարել են, որ Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին ճանաչում են որպես քաղբանտարկյալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter