HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Թանդիլյան. «Կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուք էջում ամփոփել է աշխատանքային առաջին օրը.

«Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել նաև պարոն Արտեմ Ասատրյանի հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։ 

Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են. 
կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»:

Մեկնաբանություններ (5)

Garbis Korajian
Excellent idea. This is what the people wanted. Good luck Madame Minister.
Օսմանյան Ղազարյան
Շնորհավորանքներս նոր ու պատասխանատու աշխատանքում,հարցեր կան շատ ,բայց ըստ առաջնահերթությ։ Նոր կառավարության կազմը քննարկի նաև այն հարցը ,որ թոշակի տարիքի նվազեցմանը այսինքն 65 ից ցածր սահմանվի,և թոշակի տարիքը լրացված անձանց մասով նախատեսված պարտադիր սահմանված տարիքի թոշակի անցնել։ Նշված հարցով կլուծվեն երիտասարդ գործազուրկ մարդկանց համալրումը։ Շհնորակալություն
Քրիստինե
Բարեվ Ձեզ։Նախ շնորհավորում եմ։Դուք շատ համակրելի եք։Խնդրում եմ մի փոքր տեղեկություն ներկայացնեք կուտակային կենսաթոշակների օրենքի վերաբերյալ։Ին՞չ փոփոխություններ եք նախատեսել։
Արփինե
Մանե ջան որպես ՀԿ ոլորտի սոցիալական աշխատող խնդրում եմ առավել ուշադրություն դարձնել ծայրամասային համայնքներին և տարածաշրջաների ՍԱՏԳ ախատակիցներին շնորհակալություն
Աստղիկ Փախանյան
Առաջին հերթին փոխեք աշխատակազմը հատկապես պատասխանատու ղեկավարներին,շարքային ախատակիցների մեջ կարող են դեռ մնացած լինել ազնիվ մարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter