Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցները պահանջում են աշխատավարձերը



«Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են գլխամասի գրասենյակի դիմաց և պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ էին նաև մի խումբ գյուղացիներ, ովքեր ոռոգման ջուր են պահանջում, որ սածիլ տնկեն դաշտերում:

Աղավնատուն գյուղի բնակիչ Մխիթար Վրթանեսյանն ասաց, որ պոմպակայանի հարևանությամբ է գտնվում հողամասը, սակայն երրորդ օրն է՝ չի կարողանում սածիլ անել, պոմպակայանը չեն միացնում:

Մխիթարն ասաց, որ վնաս է կրում, օրը 8000 դրամ բանվորի գումար է տալիս: Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը հեռախոսով հանձնարարեց միացնել պոմպակայանը:

Վլադիկ Հովսեփյանը գյուղացիների մոտ եկավ փողկապով, մոխրագույն տաբատով ու սպիտակ վերնաշապիկով: Գյուղացիները դժգոհեցին, որ այդ հագուկապով նա «չինովնիկ է» և գյուղացիներին վերևից է նայում: Վերևից նայելը պատճառաբանվեց նաև աստիճանների վրա կանգնելով ու ներքևում կանգնածների հետ խոսելով:

ՋՕԸ տնօրենը բավականին կոպիտ էր խոսում գյուղացիների հետ, նույնիսկ գոռում էր: Աշխատակիցներին ասաց, որ 2016թ. աշխատավարձերը փոխանցվել են, 2017թ. աշխատավարձը կփոխանցեն ընթացքում:

ՋՕԸ-ի աշխատակիցները հույս չունեն, որ գոհ են մնալու:

Կարդացեք նաև՝

«Էջմիածին ՋՕԸ»-ում աշխատավարձերն ամբողջությամբ հաշվարկված չեն, և պարտքը կազմում է 100 մլն դրամ


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ