HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթի արտադրությունը կրճատվել է

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 95.6 մլն լիտր կաթ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այս ծավալներում ներառված է ինչպես արտադրող կազմակերպությունների արտադրանքը, այնպես էլ՝ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը):

Ծառայությունը հաշվարկել է, որ 2017 թվականի հունվար-մարտի համեմատ կաթի արտադրության ծավալները կրճատվել են 7.8%-ով։

Այս ընթացում կրճատվել է նաև թթվասերի արտադրությունը։ Հունվար-մարտին արտադրող կազմակերպություններն արտադրել են մոտ 1.151 հազ. տոննա թթվասեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.3%-ով։

Զուգահեռաբար ավելացել է պանրի, մածունի, կաթնաշոռի ու պաղպաղակի արտադրությունը։ Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3.495 հազ. տոննա պանիր, աճը՝ 5.2%: Այս ծավալում հաշվարկված է նաև տնային պայմաններում արտադրված պանիրը, որի ցուցանիշները ԱՎԾ-ն ստանում է «Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության» արդյունքում։

Առաջին եռամսյակում արտադրվել է 1.715 հազ. տոննա մածուն, աճը՝ 27.3%: Պաղպաղակի արտադրությունը կազմել է 1.064 մլն լիտր, աճը՝ 54.1%: Իսկ կաթնաշոռի արտադրությունը կազմել է մոտ 340 տոննա, աճը՝ 59.2%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter