HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության փոքր աճ է գրանցվել

Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում արտադրվել է մոտ 2.11 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է մոտ 867 մլն կՎտ/ժամ, աճը՝ 0.2։ 

Առավել զգալի աճ են ապահովել հէկերը, որոնք արտադրել են 461.3 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, աճը՝ 8.7%:

ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 3.8%-ով ու կազմել 780.3 մլն կՎտ/ժամ։ Հողմային և արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները շարունակում են փոքր մնալ՝ համապատասխանաբար 0.8 և 0.7 մլն կՎտ/ժամ։ Իսկ ջերմաէներգիայի արտադրությունն առաջին եռամսյակում կազմել է 20 մլն կՎտ/ժամ։

Ըստ վիճծառայության՝ 2017 թվականին Հայաստանում տարեկան կտրվածքով արտադրվել է մոտ 7.763 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 2016 թվականի համեմատ աճել է 6.1%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter