HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը հանդիպել է ԳԴՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում Հայաստանի Հանրապետության հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։ Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրերի համակարգող Յանին Ֆիշերը, ինչպես նաև հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության ու Գերմանիայի կառավարության կողմից տրամադրվող աջակցության համար և կարևորել այն ավելի բարձր մակարդակի վրա դնելու փոխադարձ պատրաստակամությունը: Նախարար Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը համարվում է հարուստ կենսաբազմազանություն ունեցող աշխարհում եզակի տարածաշրջաններից մեկը և այն պահպանելու ուղղությամբ իրականացվում է համալիր միջոցառումներ։ Բնապահպանության նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև անտառային ոլորտում ընթացող և նախատեսվող ծրագրերի մասին՝ շեշտելով, որ այն բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններից է և ներկայացրել իր ակնկալիքը, որ Գերմանիայի կառավարության կողմից ոլորտին տրամադրվող աջակցության ծավալներն էլ ավելի կմեծանան։

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ  Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, շնորհավորել Էրիկ Գրիգորյանին՝ բնապահպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հայտնել ոլորտին ավելի մեծ ծավալի աջակցություն ցուցաբերելու Գերմանիայի կառավարության պատրաստակամության մասին։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելն, իր հերթին շնորհավորելով նորանշանակ նախարարին, վերահաստատել է իր երկրի կառավարության հաստատակամությունն աջակցելու Հայաստանի բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող կենսաբազմազանության՝ մասնավորապես անտառային ոլորտի պահպանությանն ուղղված միջոցառումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter