HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը,Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային Կովկասում Զարգացման համագործակցության ղեկավար Դանիել Հաասը,Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ղեկավար Աննե Քեմփան, ծրագրի համակարգող Ջանին Ֆիշերը, GIZ մասնավոր հատվածի զարգացման և տեխնիկական մասնագիտականկրթություն և ուսուցման թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը: 


Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես ԿԳ նախարար միջազգային համագործակցության շրջանակում սա իր առաջին հանդիպումն է: Նախարարը շեշտել է, որ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը: Դեսպան Մաթիաս Քիեսլերը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում: Դեսպանի խոսքով՝ նախկինում ծավալվել է արդյունավետ համագործակցություն, մասնավորապես գերմաներանի՝ որպես օտար լեզվի ուսուցման, ինչպես նաև մասնագիտական կրթության ուղղություններով: Որպես երկկողմ համագործակցության նշանակալի ձեռքբերում՝ դեսպանը նշել է վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետությանլուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչումը, որը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին միանգամից դիմել Գերմանիայի բուհեր:

Նշվել է, որ այժմ Հայաստանի 7 դպրոցներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում և դեսպանատունը կարևորում է դպրոցների ցանկի ընդլայնումը: Կարևորվել է միջին մասնագիտական կրթությանոլորտում գերմանական դուալ համակարգի ներդրումը: Այժմ Հայաստանի 4 ՄԿՈՒ հաստատություններում ներդրված է 5 պիլոտային ծրագիր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)աջակցությամբ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում: «Համոզված ենք, որ օտար լեզուների արդյունավետուսուցումը կապված է դասավանդման արդյունավետության հետ: Այս համատեքստում մենք հետաքրքրված ենք նաև գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացմամբ և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերըկստանան աջակցություն»,- նշել է ԿԳ նախարարը և համոզմունք հայտնել, որ կրթությունն ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին առհասարակ՝ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի դրամաշնորհային կամ վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը և վերահսկումը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը նոր կառավարության համար չափազանց կարևոր է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական առանձին ծրագրերի ընթացքին և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter