HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան-2800» անվանումով 500 շիշ կոնյակ է գնել

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 13-ին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով 500 շիշ «Հոբելյանական» կոնյակ գնելու պայմանագիր է կնքել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հետ: «Էրեբունի-Երևան-2800» անվանումով 0,75լ ծավալով մեկ շիշ կոնյակի գինը, ըստ պայմանագրի, կազմում է 23 700 դրամ: Կոնյակները պետք է մատակարարվեն մինչև հունիսի 10-ը:

«Էրեբունի-Երևան-2800» անվանումով կոնյակի շշի վրա պետք է առկա լինի խորհրդանիշ, հոբելյանական լոգո: Կոնյակը պետք է պատրաստված լինի ոչ պակաս 10 տարի հնեցում ունեցող կոնյակի սպիրտներից ստացված, Հայաստանի տարածքում աճեցված խաղողի սորտից:

Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեծ քանակության կոնյակ է գնում: Նույն քանակի և գնի կոնյակ քաղաքապետարանը «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ից գնել էր նաև 2016թ.: Այդ ժամանակ կոնյակն ուներ «Կոնյակ Էրեբունի–Երևան-2798» անվանումը: Դարձյալ վճարվել էր 11 միլիոն 850 հազար դրամ՝ մեկ շիշը 23 700 դրամ:

2014թ. հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանը նույն ընկերությունից ձեռք էր բերել  9 տեսակի կոնյակ, ընդհանուրը` 28 847 804  դրամ արժողության:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Գրիշա, ոնց որ թե առանց գնումների պլանում նախատեսելու է այդ գնումը կատարվել, այդպես է
ominac
Տարեկան 75000 դոլլարի կոնեակ կը խմեն։ Պարզ է ինչու յեղափոխութիւն եղաւ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter