HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյան․ «Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը»

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Գարեգին Չուգասզյանին խնդրում է դադարեցնել հացադուլը։ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը 23-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Հիշեցնենք, որ նա անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

Այսօր ուղիղ միացմամբ քաղբանտարկյների խնդրին անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ստորեւ ներկայացնում ենք փոխվարչպետ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։

Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի։

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին»։

Լուսանկարը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter