HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օղու և կոնյակի արտադրությունը կրճատվել է առաջին եռամսյակում, գինու արտադրությունն՝ աճել

Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, օղու, կոնյակի և վիսկիի արտադրության ծավալները կրճատվել են։ Զուգահեռաբար, աճել են գինու, շամպայնի ու գարեջրի ծավալները։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2018 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է մոտ 795 հազ. լիտր օղի (oղի և օղու-լիկյորի արտադրանք): 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 27%-ով։

Կոնյակի արտադրության ծավալներն առաջին եռամսյակում նվազել են 10.9%-ով՝ կազմելով 6.346 մլն լիտր։

Նույն ընթացքում արտադրվել է մոտ 160 հազ. լիտր վիսկի։ 2017-ի առաջին եռամսյակի համեմատ այն 2.6 անգամ կրճատվել է։


Երեք ամսում Հայաստանում արտադրվել է 2.089 մլն լիտր գինի, աճը՝ 6.2%:

Գարեջրի արտադրության ծավալները կազմել են 2.988 մլն լիտր, աճը՝ 10.2%:

Իսկ շամպայնի արտադրության ծավալները կազմել են մոտ 101 հազ. լիտր, աճը՝ 3.2%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter