HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել

Արմավիրի մարզի Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Բնակչության ճնշման տակ նա դուրս եկավ իր աշխատասենյակից և հայտարարեց, որ կառավարությունը պետք է որոշի իր հրաժարականի հարցը:

Ցուցարարները արգելում էին համայնքապետին հեռանալ տարածքից: Երբ Շահեն Կարապետյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի հեռանա, նորակերտցիները փակեցին ճանապարհը` ստիպելով ոտքով անցնել ցուցարարների շարքերով: Այդ ժամանակ հավաքվածները բղավում էին` «Հեռացիր»,«Ամոթ», «Պատասխան տուր»:

Ցուցարարներին է միացել գյուղի դպրոցի աշակերտների մի մասը:

Հիշեցնենք, որ Նորակերտ գյուղի բնակիչներն այսօր շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նրանք դարձյալ փակել են գյուղի ճանապարհը և այս անգամ կոչ են անում համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանին և ավագանու անդամներին ներկայացնել իրենց հրաժարականը: Դրանից հետո կանցկացվեն արտահերթ ընտրություններ, ինչի արդյունքում, ցուցարարների կարծիքով, ընտրված ավագանին և ղեկավարը հնարավորություն կստանան ուսումնասիրել և համայնքի բնակիչներին ներկայացնել պարզաբանումներ տարիներ շարունակ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter