HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոն Արմենիան» տուգանվել է 2 մլն դրամով` 911 և 112 կոդերով հեռախոսացանցի խափանումների համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրավիրած նիստում քննարկել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի նկատմամբ տույժ կիրառելու մասին հարցը:

Ինչպես հայտնում է ծառայության լրատվական բաժինը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի և ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն՝ ընկերությունը պարտավոր է ապահովել հնարավոր ամենաարագ հաղորդակցությունը՝ դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների կամ կյանքի ու ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դեպքում, ինչպես նաև՝ ապահովել իր կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը։ Սակայն 2018 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հանրային ամրակցված կապի հեռախոսացանցում եղած խափանումների հետևանքով բաժանորդներին հասանելի չեն եղել դեպի հատուկ ծառայությունների կոդեր (այդ թվում՝ 911 և 112) կատարվող զանգերը։

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը ենթարկել տույժի' 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով և պարտավորեցնել որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել օրենքի և լիցենզիայի պայմանների պահանջների կատարումն ապահովող հիմնավորումներ՝ տեխնիկական ներքին աուդիտի իրականացմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter