Երեքշաբթի, 21 օգոստոսի

Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել



Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

Հիշեցնենք, այսօր առավոտից բողոքի ակցիա է սկսվել քաղաքապետարանի առջեւ` Երեւանի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում, Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգում կատարված ծառահատումների համար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ